Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է Սիրիայից երկու երեխաների վերադարձի գործողության մանրամասները՝ հրապարակելով հաղորդագրություն Instagram-ի իր էջում:
Սիրիայում փրկված երկու երեխա շաբաթ Ստամբուլից չվերթով տեղափոխվել է Գրոզնի, տասը տարեկան տղային և ութ տարեկան աղջկան ուղեկցել է նրանց մայրը: Մոտ մեկ շաբաթից սպասվում է Իրաքում փրկված ևս ավելի քան 100 կնոջ և երեխաների ժամանումը Չեչնիա:
«Սիրիայից և Իրաքից Ռուսաստանի քաղաքացիներին փրկելուն ուղղված հերթական գործողությունը բարեհաջող իրականացվել է: Լույս շաբաթ «Գրոզնի» օդանավակայանում վայրէջք է կատարել Ստամբուլից ինքնաթիռը: Օդանավի ուղևորների մեջ են եղել Չեչնիայի երկու փոքր բնակիչ՝ տասը տարեկան Իսլամը և ութ տարեկան Տանզիլան: Նրանց պատերազմի մեջ գտնվող Սիրիա էր տարել նրանց հայրը, որը 2015 թվականին միացել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների շարքերին...»,- գրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև բոլորին, ով ներգրավված է եղել երեխաներին տուն բերելու գործողությանը:
Նշվում է, որ այսօրվա դրությամբ Չեչնիայի իշխանությունների աջակցությամբ մոտ 100 կին ու երեխա Իրաքից և Սիրիայից վերադարձել է հայրենիք: Նրանք եղել են Չեչնիայի, Դաղստանի, Ինգուշեթիայի, Բաշկիրիայի, Տվեր, Նիժնեվարտովսկ քաղաքների բնակիչներ, ինչպես նաև Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44