Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո հնչած միասնական հայտարարությանհաղորդագրությունները երկու երկրների լսարանի համար տարբեր են. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական փիարի մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ խոսելով երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության տեքստի մասին:
«Միևնույն տեքստը Ադրբեջանը ներկայացնելու է որպես հաղթանակը երաշխավորող գրություն: Հայաստանում ամպագոռգոռ բառեր անպայման կհնչեն, կասվեն, որ շատ լավ էր, քանի որ ժամանակավոր խաղաղություն ենք ձեռք բերել, և այսպես կանցնի, կգնա: Բայց այս ամեն ինչում ամենավատն այն է, որ այդ հայտարարությունը և հանդիպումը ամրագրեցին մեր տարածքների կորուստը. քանի մետր, սանտիմետր կլինի կորուստը, միևնույնն է կորուստ է, պարտություն: Թեկուզ մարտը պարտվելը պատերազմը տանուլ տալ չէ, բայց տեղային պարտությունը պետք է ընդունեինք և՛ մարդկային կորուստներով, և՛ տարածքային կորուստներով, և՛ զինամթերքի»,- ասաց նա։
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ հանդիպումն առաջին հայացքից կողմերին վերադարձնում է բանակցությունների սեղան։ «Բայց իր հետևից փակում է դուռը պատերազմական ճանապարհով Ադրբեջանի կողմից ձեռք բերված տարածքների վրա մեր հավակնություններին,- ասաց նա՝ շարունակելով,- ժպտալով համակերպվում են տարածքների կորուստների հետ, դրա փոխարեն արձանագրելով, որ գոնե ժամանակավոր հարաբերական հանգիստ շահեցինք, որը 25 տարի ունեինք, բայց ինչպես տեսնում ենք՝ ընդհանրապես չի տնօրինվում»:
Քաղաքական փիարի մասնագետը վերլուծեց նաև նախահագների կեցվածքը հանդիպման ժամանակ. «Եթե նայում ենք նախագահ Սարգսյանի կեցվածքին, նկատում ենք, որ բավական մարտական էր տրամադրված, և նախագահի պարագայում, ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում հնարավորինս գովելի է. ամբողջ խնդիրը, որ դրված է մեր նախագահի ուսերին, դիվանագիտական կառույցի կատարյալ պարտությունն է, մեր խայտառակությունը: Ի դեպ, միայն մեր դիվանագիտական կառույցն է դրական արձագանքել այս հանդիպմանը՝ սա լավ էր, ձեռքբերում էր. բայց դրանք իմպոտենտ քաղաքական կառույցի հայտարարություններ են, որոնք պտուղ տալու ունակ չեն»,- ասաց Հայկ Կիրակոսյանը՝ նշելով, որ նույն կառույցի անգործության պատճառով պատասխանատվություն են կրում զինվորականները, Հայկական բանակը:
Հայկ Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ընթացքում նախագահների արարողակարգային ձեռքսեղմումներին. «Եթե Պուտինն առաջինը ողջագուրվեր Սարգսյանի, հետո նոր Ալիևի հետ, ապա հավանականությունը, որ Սարգսյան-Ալիև ձեռքսեղմումը տեղի կունենար, հավասարվում է զրոյի, որովհետև տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ալիևը ոտքը կախ է գցում, աչքի պոչով նայում է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերջացնի Պուտինին հրաժեշտ տալը, որպեսզի ձեռքը մեկնի և հրաժեշտ տա: Եթե մնար Սերժ Սարգսյանին, որ ինքը ձեռքը մեկներ, հրաժեշտ տար, անգամ պրատակոլային խախտում կարող էր լինել, ինչը տարբեր խոսակցությունների առիթ կտար: Ալիևը ոտքը կախ էր գցել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար»,- ասաց նա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47