ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն, տեղեկացնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները:
«9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել: Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը: Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և ՀԷԿ-եր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենք մշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի: Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմք ստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է:
«Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: ՀՀ կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա: Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, և համոզված ենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ: Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնել Արցախի Հանրապետությունում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47