Հայաստանում հաջորդ տարի Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը Շիրակն է: Մարզում իրականացվելու են կարևորագույն ծրագրեր Եվրոպական միության օժանդակությամբ: Դրանք հիմնականում մշակույթի և ստեղծարար ոլորտներում իրականացվելիք նոր ծրագրերն են:
Այս մասին դեկտեմբերի 16-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր առմամբ, դեսպանը 2017 թվականը լավ տարի է համարում ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:
«2017 թվականին տոնում ենք Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը և տոնում ենք նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում նոր փուլ բացող՝ գործընկերության համընդգրկուն ու խորացված համաձայնագրի ստորագրումը: Եվ մենք համարեցինք, որ լավ կլինի գալ Գյումրի քանի որ այն շատ եվրոպական քաղաք է և միակը Հայաստանում, որ ունի Եվրոպայի հրապարակ»,-նշեց դեսպանը՝ հայտարարելով Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվելիք նոր ծրագրերի մասին:
«2018 թվականին գործողությունների ծրագրով կենտրոնանալու ենք մի քանի ուղղությունների վրա. առաջին՝ ստեղծարար արտադրական գործունեության ոլորտ, հենց այստեղ, հանգուցային ծրագիրը իրականանալու է Գյումրիում, երկրորդ՝ շուտով կստորագրենք 1 միլիոն եվրոյի պայմանագիր՝ որով ներդրումներ կկատարվեն Ամասիայում՝ բրդի արտադրության շղթայի կատարելագործման նպատակով: Այս ծրագիրը, հուսով ենք, նոր աշխատատեղեր կբացի մարզում ու խթան կհանդիսանա մարզի հյուսիսի տնտեսական զարգացման համար և երրորդ՝ շուտով կստորագրենք նոր դրամաշնորհի համաձայնագիր, որով աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական մասնակցությամբ բյուջեների կազմմանը և իրականացմանը՝ Շիրակի մարզի խոշորացված համայնքներում:
Այս համայնքներին հնարավորություն կտրվի ընտրել այն ուղղություններն ու ծրագրերը, որտեղ կծախսվի Եվրոպական միության ֆինանսավորումը: Ունենք նաև փորձնական ծրագրեր Աշոցքում և Արփիում՝ ուղղված բացօթյա զբաղմունքի, ժամանցի ու զբոսաշրջության խթանմանը: Այսպիսով, Եվրոպական միության ուշադրության կենտրոնում մոտական տարվա ընթացքում կլինեն Գյումրին ու Շիրակը»,-նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով նաև անցած տարվա ընթացքում Եվրոպական միության ֆինանսավորմամբ Շիրակում և Գյումրիում իրականացվող ծրագրերը:
«Բավական ակտիվ տարի էր: Նշեմ միայն երկու ծրագիր՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ հենց այս նույն շենքում՝ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացումը, որը մեր լավագույն ծրագրերից մեկն է և երկրորդ Հայկական Կարիտասի կողմից իրականացվող հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը նպաստող ծրագիրը»: Մինչ ճեպազրույցը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ընդունեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները դեսպան Պյոտր Սվիտալսկուն վստահեցրին՝ ուրախությամբ ու պատրաստակամությամբ կլինեն Եվրոպական միության կողմից իրականացվող ցանկացած ծրագրի կողքին: Ավելի ուշ Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «էլ ավելի սերտ միություն՝ հնչյունների ներքո» խորագրով դասական երաժշտության համերգ՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ: Համերգի նախաձեռնողը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն էր՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: Ծրագրում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգը և Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ելույթը:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45