Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսի համար նոր Հարկային օրենսգրքի ներդրմամբ անհանգստություններ չառաջանան: Հին օրենսգրքից նորին անցնելը պետք է սահուն լինի: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ:
«Նախորդ շաբաթվանից սկսած մենք բիզնեսի հետ հանդիպումներ ենք նախաձեռնել: Բոլոր մարզերում կազմակերպված են նման հանդիպումներ, որպեսզի մեր մասնագետները պատասխանեն հուզող հարցերին: Մենք 24 ժամ բաց ենք ցանկացած հարցով: Եթե Հարկային նոր օրենսգրքում կլինեն անհասկանալի դրույթներ, մեր մասնագետները բաց են, կարող եք զանգել և տեղեկանալ»,- ասել է Հարությունյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարել էիք, որ կոշտ վարչարարություն եք իրականացնելու, բոլորին բերելու եք օրենքի դաշտ, Վարդան Հարությունյանը նշել է, որ բոլորը չէ, որ եկել են օրենքի դաշտ, բայց իրենք աշխատում են այդ ուղղությամբ:
«Հասարակության համար գուցե տեսանելի չէ այդ փոփոխությունը, բայց բյուջե մուտք եղած թվերը խոսում են դրա մասին: Մի քանի գործոն կա, որոնք ապահովել են բյուջեի մուտքերի աճը, որոնցից մեկը վարչարարությունն է, ստվերը՝ սպիտակ դաշտ բերելն է: Խոշոր հարկատուների մասով կարող եմ ասել, որ կան հարկ վճարողներ, ովքեր իրենց վարքագիծը փոխել են, ավելացրել են իրենց հարկերի քանակը, հարկատուներ կան, որոնց նկատմամբ վարչարություն ենք իրականացրել, ի հայտ ենք բերել, ու վճարել են հարկերը, դրանից առաջացող տույժերն ու տուգանքները: Եվ կան այնպիսիք, ովքեր ունեցել են սպիտակ դաշտում աշխատելու երկարամյա փորձ, ու եկամուտների աճ են գրանցել»,- մանրամասնել է ՊԵԿ նախագահը:
Նա հավաստիացրել է, որ իրենք ամեն օր աշխատում են, որ հանրության մեջ հարկերը թաքցնողները քիչ լինեն: «Մենք պետք է ձգտենք մաքսիմումի, պետք է անենք այնպես, որ յուրաքանչյուր ոք հասկանա, որ ուղղակի հարկ վճարելը պատվաբեր է, հարկերից խուսափելն անբարոյականություն է: Պետք է սա գիտակցեն»,- ասել է նա:
Ըստ Հարությունյանի՝ ՊԵԿ-ի գործիքները բավարար են պայքարելու այս երևույթի դեմ:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02