Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում:
Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում ընթացակարգային բարենպաստ բազան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ապահովել արագ և քաղաքակիրթ սպասարկում, աննկատ և արդյունավետ հսկողություն: Իսկ ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երևանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաև տարածքային ստորաբաժանումներում:
Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները Երևան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարում: Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ և արագ ծառայություն մատուցել.
«Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաև բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տևում է 30-40 րոպե»:
Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն:
«Մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթների կենտրոնացումը մեկ հարկի տակ՝ ընթացակարգերի պարզեցման ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունք է»,-ընդգծել է Կարեն Ջանոյանը: Մարզերի բնակիչների հավաստմամբ՝ նոր գործառույթը հնարավորություն է տալիս՝ ժամանակ ու միջոց խնայելով, մաքսազերծումն իրականացնել արդեն բնակավայրին ավելի մոտ:
Նոր գործառույթ՝ նաև արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթակացիզային ապրանքների մաքսային ձևակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաև գանձումները. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,- նշել է Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01