Տավուշի մարզի գյուղերի բնակիչները, որ բողոքում են համայնքների խոշորացման դեմ, մտահոգված են, որ իրենց իրավունքները խախտվում են, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու որոշել են խոշորացնել համայնքները:
Բարեկամավան գյուղի բնակիչներից Հրանտ Աբազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ հարցով բանավոր կերպով դիմում են նաեւ ՄԻՊ-ին:
«Խոշորացումով խաչ են քաշում մեզ վրա: Ոչ մի լավ բան չենք սպասում: Ինչքան էլ սիրուն խոսքեր ասեն, փորձեն համոզել, թե Ասիական բանկից գումարներ են գալու, միեւնույն է, ոչ մեկ ոչ մի լավ բան չի սպասում: Մինչեւ այսօր խոշորացված համայնքներից ոչ մեկի դեպքում դրական փոփոխություն չկա, որոնց վրա մարդիկ հույս դնեն»,- ասաց գյուղացին:
Հրանտ Աբազյանի խոսքով՝ խոշորացումն իրենց վրա բացասական է ազդելու, հատկապես որ սահմանամերձ գյուղերն ամենից շատ խնդիրներն ունեն: Գյուղապետի փոխարեն ներկայացուցիչ ունենալու դեպքում, գյուղացիների խոսքով, իրենց ունեցած շատ խնդիրներ առանց լուծվելու կմնան:
«Մենք չենք ունենալու ընտրված մարմին, որի առջեւ կկարողանանք դնել խնդիր: Այսօր համայնքի ղեկավարը կարողանում է առանց միջնորդի մտնել նախարարություն եւ ուսանողի, զինվորականի հետ կապված հարց լուծել: Եթե չլինի ընտրովի մարմին, ինքը չի զգալու այդ պարտավորվածությունը, բացի այդ՝ պատահական ներկայացուցիչին ոչ մի նախարարություն չի ընդունելու: Մի հարց պետք է հազար միջոցներով միայն հասնի կոնկրետ մարդկանց»,- ասաց գյուղացին:
Գյուղացիների մյուս մտահոգությունը դպրոցների միավորումն է: Նրանք վստահ են, որ բանկիչների մեծ մասն իրենց երեխաներին չի տանի 10 կմ հեռավորության վրա գտնվող՝ հարեւան գյուղի դպրոց, փոխարենը կհեռանան գյուղից: Բացի այդ՝ կկրճատվեն ուսուցիչները:
«Խոսակցության մեջ եղել է նման բան, որ անիմաստ է 20 մանկավարժ պահել 20 երեխայի համար: Բայց հաշվի չեն առնում, որ աշխատավայր է փակվում, թե նման՝ սահմանամերձ գյուղերի համար դպրոց ունենալն ինչ է: Բոլոր գյուղերը դատարկվելու են»,- ասաց Հրանտ Աբազյանը:
Գյուղացիները մտահոգված են նաեւ նրանով, որ խոշորացման դեպքում կզրկվեն իրենց գյուղի վարչական տարածքից դուրս, բայց դրան մոտ գտնվող՝ իրենց պապենական հողերից, որոնք այժմ մշակում են:
«Խոշորացման դեպքում հատկացումներ կլինեն: Մի հատ մեծահարուստ գալու է, ասի՝ ես հարկը վճարել եմ, գնալու եմ, վերցնեմ հողերը»,- ասաց Հրանտ Աբազյանը:
Բողոքող գյուղացիները, որ նախորդ օրը հավաքվել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի առջեւ, փակել միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, այսօր՝ հունիսի 21-ին հանդիպել են նրան:
Հրանտ Աբազյանը, որը մասնակցել էր հանդիպմանը, պատմեց, որ իրենք ներկայացրել են իրենց դիրքոշումը Ոսկեպար գյուղում 1 ու կես ժամ տեւած հանդիպմանը, Դավիթ Լոքյանը խոստացել է հարցը եւս մեկ անգամ բարձրացնել Կառավարությունում:
«Բայց հասկացանք այն, որ եթե հիմա չանեն էլ, 2017թ. անպայման անելու են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, ինչը մեր իրավունքների խախտում ենք համարում»,- ասաց գյուղացին:
Նշենք, որ համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում: Կստեղծվի 15 փունջ համայնք:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22