ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկում է մեկնարկել:
ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է:
Ըստ նրա՝ ՀՀ-ում 2016-ին գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք, գրեթե յուրաքանչյուր տարի դիսպանսեր դիմած հիվանդների միջին թիվը 3000 է, ամեն տարի նոր դեպքերով է համալրվում: 100 000 կանանցից 7-8-ը մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից: Ամեն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է 120–130 կին: 2016-ին մահացել է 105 կին, 2015-ին՝ 127 կին:
Ըստ Սահակյանի՝ որպեսզի կանխարգելվի սքրինինգային ծրագիր է իրականացվել, դեպքերի վաղ հայտնաբերման համար, մինչդեռ այն կազմակերպված չէր, կանանց կամքին էր թողնված, արդյունքում ընդհանուր 600,000 կանանցից հետազոտություն է անցել ընդամենը 40%-ը:
ԱՆ մասնագետի խոսքով՝ երկրի անմիջական դիմումով հնարավորություն է ընձեռվել մասնակցել GAVI-ի ծրագրին, և պատվաստումը կկատարվի 9-13 տարեկան աղջիկների շրջանում:
Գայանե Սահակյանի խոսքով, նախարարությունը վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհ է ստացել 178, 000 ԱՄՆ դոլարի չափով:
«Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ բավականին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել: Դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկեր»,- ասաց նա և նշեց, որ մեկ շաբաթում պատվաստվել է 89 աղջիկ և ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել:
Հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ տարիներ առաջ լայնածավալ աշխատանք կատարվեց ընտանեկան պլանավորման ծրագրի շրջանակներում, որը փաստացի անիմաստ ու անարդյունավետ էր:
«Որևէ մեկը դեմ չէ խնդիրը քննարկել, չլինելով բժիշկ, ես մանրամասն ուսումնասիրել եմ, Ֆրանսիայում խոսել եմ մասնագետների հետ և ասել են, որ այս պահին չենք կարող խոսել դրա օգտակարության կամ վնասակարության մասին, քանի որ փորձարկումներն արված են, բայց արդյունքների համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Հիմա ավելի ճիշտ չի լինի սպասել փորձաքննական փուլն անցներ, ստանային երկարաժամկետ արդյունքները, նոր անցնեինք պատվաստմանը»,– ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ ի վերջում կա առանց ռիսկի տարբերակ, վեց ամիսը մեկ գնալ հետազոտվել: «Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ երրորդ կարգի ցեղատեսակի վրա փորձարկման փուլ է իրականացվում: Արդյոք պետք չէ՞ր ավարտեին, հասկանայինք արդյունքները, ի՞նչն էր նման հրատապության խնդիրը»,-հարցրեց նա և նշեց, թե արգանդի քաղցկեղի դեպքերի լուրջ աճ կա երկրում, բայց դա, ըստ նրա, վատ սննդով է պայմանավորված, վատորակ մեքենաների արտանետումներով և այլն:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց, թե իրենց համար վերջնական ուղեցույց և գործողությունների թելադրողը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մայիսի 26-ի զեկույցը: «Միևնույն ժամանակ հայտարարում է 100%-ով արդյունքի մասին, սա պաշտոնական հայտարարություն է, որը մեզ համար վերջնական ուժ ունի»,-ասաց նա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01