Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:
Այս մասին «Corriere dello Sport»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» անում է ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա, և, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն կապ է հաստատել նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով:
Ավելի վաղ, ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել էր հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ խորհուրդն է ակումբի ղեկավարությանը: Եթե ֆուտբոլիստը դժգոհ է կամ առաջարկ է ստացել այլ ակումբից, ես երբեք նրան չեմ մերժի»:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0):
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ խաղից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել Մխիթարյանի և Մոուրինյուի միջև, երբ վերջինս ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Հենրիխին և իր դժգոհությունը հայտնել հայ ֆուտբոլիստի գործողություններից:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55