«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում, այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությամբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:
Հաջորդը ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5,9%–ից 2018 թվականին կկրճատվի մինչև 3% և 2,7%` 2019 թվականին։
Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58,6 տոկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58,1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:
Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով`խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:
Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:
Կանխատեսումների կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:
Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն:
Ստորև ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը.
Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է հաստատունից դեպի դրական,
Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է հաստատունից դեպի դրական,
Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
Երկրի առաստաղը հաստատվել է «BB» մակարդակում,
Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B»մակարդակում:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03