Հրատարակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը:
Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:
«Անչափ ուրախ ենք, որ Beeline–ի հետ ձևավորված համագործակցության արդյունքում արդեն մեր ձեռքին է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի պատմությունն ամբողջացնող հատորյակը: Սա մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ: Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանում օպերային և բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած, աշխարհին լավագույնս ներկայացրած բոլոր անձանց, իսկ այս գիրքն էլ ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
«Ինչպես գիտեք, Beeline-ը միշտ բարձր է գնահատել պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու նշանակությունը։ Իսկ Օպերայի և բալետի թատրոնի կայացումը Հայաստանի մշակութային պատմության կարևորագույն մասն է։ Այս գիրքը միաժամանակ նշանավոր արվեստագետներին հարգանքի տուրք է և երիտասարդների համար ոգեշնչման և գիտելիքների աղբյուր», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հանդիսավոր միջոցառման մասնակցել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, գրքի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը և ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը։
Նշենք, որ ծավալուն աշխատությունը տպագրվել է Beeline-ի աջակցությամբ: Գրքի տպագրությունն իրականացվել է «Լուսակն» հրատարակչությունում։ Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01