Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև:
Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին 2016թ. համաձայնագրի ստորագրումից հետո կարճ ժամանակահատվածում տարբեր ուղղություններով հաստատված համագործակցության կապակցությամբ, որի արդյունքներից են ապրանքաշրջանառության նկատելի աճը, մշակութային կապերի ակտիվացումը և երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները:
Վոլոգդայի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նահանգի կառավարության անդամներ, բազմաթիվ գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոշոր քաղաքների քաղաքապետներ, ջերմ ընդունելության արժանացնելու համար:
Նահանգապետը, ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտության հարցում համակարծիք լինելով Նախագահ Սարգսյանի հետ, ընդգծել է, որ արդյունավետ միջտարածաշրջանային կապերը երկարաժամկետ ամուր համագործակցության լավագույն գրավականն են, և կարևորել է այդ կապերի խորացման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Օլեգ Կուվշիննիկովը ներկայացրել է իր հայաստանյան այցի հագեցած ծրագիրը, որի շրջանակներում համագործակցության նոր փաստաթղթեր են ստորագրվել, համատեղ նոր նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերվել:
Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Վոլոգդայի հայկական համայնքի մասին, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում նահանգում՝ նպաստելով նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03