Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական աշխատակցի սպանության մեջ կասկածվող Uber տաքսի ծառայության վարորդը խոստովանել է հանցագործության կատարումը, հայտնում է Independent պարբերականը՝ վկայակոչելով լիբանանյան անվտանգության ծառայությանը:
Պարբերականը նշում է, որ Uber-ի վարորդը նախկինում դատապարտված է եղել: Աղբյուրի խոսքով՝ նախաքննությամբ պարզվել է, որ սպանության դրդապատճառը քաղաքականության հետ կապ չունի:
Կիրակի Լիբանանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախօրեին առավոտյան արագընթաց ավտոմայրուղու եզրին կնոջ մարմին է հայտնաբերվել: Իրավապահ մարմինները ավելի ուշ պարզել էին կնոջ ինքնությունը՝ նա բրիտանական դեսպանատան 30-ամյա աշխատակից Ռեբեկա Դայքսն էր, նրան բռնաբարել էին եւ խեղդամահ արել, որից հետո մարմինը թողել էին մայրուղում:
Անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ տաքսու վարորդը Դայքսին վերցրել է ուրբաթ երեկոյան Ջիմեյզի բարերի փողոցից, որտեղից աղջկան տարել է արագընթաց մայրուղի, ապա հարձակվել է նրա վրա եւ պարանով խեղդել: Հետախույզները տաքսիստին հայտնաբերել են ճանապարհային ծառայության տեսահսկման խցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են Ջիմեյզիի եւ Մոուտ գետի միջեւ ճանապարհի հատվածում:·
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44