«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական հանրային քննարկումը տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների խմբի ներկայացուցիչների և կրթության ոլորտի փորձագետների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ով ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, հիմնական նպատակներն ու սկզբունքները. «Օրենքի գլխավոր նպատակը կրթության որակի բարձրացումն է: Ուսումնասիրելով համակարգը՝ առանձնացվել են 5 խումբ խնդիրներ, որոնց լուծմանն էլ միտված է նախագիծը: Առաջինը համակարգի կառուցվածքային և կառավարչական խնդիրներն են, որոնք նոր մոդելով են ներկայացվում: Երկրորդը բուհերի ֆինանսավորման և ընդունելության նոր համակարգի քաղաքականությունն է, որտեղ էական փոփոխություններ են առաջարկվում, երրորդն ակադեմիական որակն է, որի մեջ մտնում են դասավանդման խնդիրները, չափորոշիչներն ու ծրագրերը, չորրորդը կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդումն է և հինգերորդը համակարգի միջազգայնացումը, որը նաև Բոլոնիայի գործընթացով ստանձնած պարտավորություն է»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ օրինագծի հիմնական գաղափարը ուսանողակենտրոն համակարգի ստեղծումն է: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է օրենքի նախագծով վերանայման ենթակա մի շարք խնդիրների, այն է՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն), բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման ձևով, ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում և այլն:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով դիտողություններով: Մասնավորապես, նրանք բարձրաձայնել են բուհերի ինքնավարության, դրանց ապաքաղաքականացման, պրակտիկաների կազմակերպման, բուհերի միջազգայնացման, որակավորումների, նախաբակալավրիատի, ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանման և մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ քննարկման համար և հորդորել բոլոր առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01