ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենքի փոփոխությունն առաջին հերթին բխում է Սահմանադրությունից, քանի որ նոր Սահմանադրությամբ ամրագրվել է ամուսնության ազատության, երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների ու պարտականություններին վերաբերող նոր կարգավորումներ և անհարժեշտություն է առաջացել համապատասխան օրենքում փոփոխություն կատարել:
Բացի այդ, ըստ Քրմոյանի՝ միջազգային պարտավորությունների գծով ՀՀ-ն ունի երեխաների պաշտպանության ու իրավունքների մասին և օտարերկրյա որդեգրումների վերաբերյալ կոնվենցիայից բխող պարտավորություններ:
Փոխնախարարը նշեց, որ 2008թ-ից Կառավարությունը ներդրել է խնամատարության նոր ինստիտուտը, որի շրջանակներում նոր կարգավորումներ են բերում:
Սուրեն Քրմոյանը հակիրճ ներկայացրեց, թե ինչ է փոխվում նոր նախագծով: «Փոփոխություն է նախատեսվում ծնողական իրավունքներից զրկելու և իրավունքներից սահմանափակելու կարգում: Հստակեցվել են ծնողական իրավունքից զրկելու անձանց շրջանակը: Ընկեցիկ երեխաների մասով, որպեսզի ընտանիքի վերամիավորում լինի, մենք ամրագրում ենք երեք ամիս հետո կարող են երեխային որդեգրել, միայն այն պայմաններում, եթե ոստիկանությունը փնտրի և չգտնի ծնողներին»,-ասաց Քրմոյանը:
Ըստ Քրմոյանի՝ գործող կարգով կարող է մի ամուսինը որդեգրել, մյուսը համաձայնություն տա, մինչդեռ այս նախագծով ամրագրում են, որ եթե գրանցված ամուսնությունն է, ուրեմն երկու ամուսիների համաձայնության դեպքում կարող է որդեգրումը լինի:
«Ամրագրվել է որդեգրողի ընտանիքում խնամքի նկատմամբ վերահսկողությունը, նաև խնամատար ընտանիքի դեպքում վերահսկողությունը»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ փոխնախարարի՝ ամրագրվել է երեխայի լավագույն շահ հասկացությունը, որն արդեն իսկ ամրագրել էին Երեխաների իրավունքի կոնվենցիայով, սակայն սահմանված չէր օրենսդրությամբ:
«Ընդլայնվել է սեփական կարծիք հայտնելու երեխայի ունակությունը, մասնավորապես եթե գործողի դեպքում 10 տարեկանից ավելիի դեպքում էր երեխայի կարծիքը հաշվի առնվում, նոր կարգավորմամբ՝ մինչև տաս տարեկանն է հաշվի առնվում՝ նրա զարգացվածությանը համահունչ»,-ասաց նա:
Քրմոյանը շարունակեց, որ հստակեցվում է ծնողական իրավունքից զրկելու հիմքերը, սահմանվում են ժամկետներ, երբ կարող են զրկել համապատասխան մանկական հաստատությունները:
«Սահմանվել է շեմ՝ որդեգրողի և որդեգրվողի միջև 50 տարուց ավելի չի կարող լինել, որը նաև միջազգային ստանդարտ է»,-ասաց նա և նաև նշեց, որ հստակեցվել է ազգանվան փոփոխման հետ հարաբերությունները:
Քրմոյանը նաև նշեց, որ նախագծով խնամատար ընտանիքիների հետ կապված փոփոխություններ են առաջարկվել, սահմանվել է խնամատար ընտանիքների տեսակները: «Դրանք այն ընտանիքներն են, որոնք համապատասխան կրթություն են ստացել, մասնագիտացված ընտանիքներ են, ովքեր հոգ են տանում երեխայի մասին կարճատև կամ երկարատև, կամ հատուկ կարիքներ ունեցողներին»,-ասաց նա և հավելեց, որ խնամատարությունը նախկինում նախատեսված էր միայն ծնողական իրավունքից զրկված անձանց դեպքում, հիմա նաև փաստացի առանց ծնողական խնամքի դեպքում կարող է լինել, ինչպես օրինակ ծնողը ազատազրկման վայրում է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01