ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 1.254.300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 բոխի, 5 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 251.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 ընկուզենի, 5 հաճարենի, 6 կաղնի) հաշվարկվել է 923.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Երեւան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 խաղողի վազ) նշանակվել է 75.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 դեպքով (2 ծառի կոճղ, 1 ծառ, 1 վնասված ծառ) քննված վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 27.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Լոռի՝ ծառահատման 1 դեպքի եւ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի տեղազննությունների, արձանագրությունների հիման վրա կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ՝ ավելացել է 52.000 ՀՀ դրամով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել` 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 314 հատ` 136,9 կգ սիգ տեսակի ձուկ եւ հանձնվել «Սեւանի Հեքիաթ» մանկատուն, Գավառի մանկատուն եւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Կանխարգելված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 35 կգ սիգ տեսակի ձուկ եւ հանձնվել Վանաձորի մանկատուն), ապօրինի որսի 1 դեպքով (1 նապաստակ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ առանց անթափանց ծածկոցի ավազի եւ կոպիճի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ:
Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երեւան՝ առանց անթափանց ծածկոցի աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Ստուգումների արդյունքում
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.850 ՀՀ դրամ եւ նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.
Սյունիք՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940.370 ՀՀ դրամ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01