Չափազանց կարևոր է, թե 2018թ.-ին ով կլինի երկրի վարչապետը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Ես կուսակցական թեմաների շուրջ քննարկումներ չեմ ունեցել: Կարող եմ ասել, որ մեր երկրի վարչապետի անձից կախված է երկրի ճակատագիրը: Դրա համար, իհարկե, չափազանց կարևոր է, թե ով է լինելու վարչապետը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Խոսելով տեսակետների մասին, որ վարչապետի հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, պատգամավորը նշեց, որ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը՝ Հայաստանի անկախության պահից սկսած և մինչև անկախությունը, անձնական, բարոյական, կառավարչական մտությունները, ինքը կարծում է, եթե Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, Հայաստանը դրանից շատ կշահի:
«Իսկ եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, ապա Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասաց Գևորգ Կոստանյանը: Հարցին՝ չե՞ք տեսնում այլ՝ գուցե ոչ պակաս համարժեք թեկնածու, պատգամավորը պատասխանեց, որ չի մտածել այդ մասին
Հարցին՝ արդյոք չե՞ն հաստատվում այն տեսակետները, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության համար էին, եթե նա նորից ստանձնի երկրի ղեկավարի դերը, արդյոք իրավական տեսանկյունից խնդիր չէ, երբ նույն անձը երրորդ անգամ զբաղեցնում է առաջնորդի պաշտոնը, Գևորգ Կոստանյանը չհամաձայնեց՝ նշելով, որ իշխանության շարունակականությունը կարող է պարզապես լինել այդ փոփոխությունների հետևանքը, բայց ոչ նպատակը:
«Իհարկե ոչ: Նախագահը ճիշտ ասած այն ժամանակ, որ սահմանադրական փոփոխությունները բացարձակ պայմանավորված չեն իշխանության շարունակականության ապահովման հետ: Իշխանության շարունակականությունը կարող է լինել սահմանադրաիրավական փոփոխությունների հետևանք, ոչ թե հետևանք: Այն, որ սահմանադրաիրավական փոփոխություններն անհրաժեշտ էին երկրում, կառավարման համակարգի փոփոխությունը անհրաժեշտ էր, միանշանակ է: Անցումը խորհրդարանական կառավարմանը դրական է երկրի ճակատագրի համար: Թե այդ բարեփոխումների արդյունքում որպես հետևանք կլինի իշխանության շարունակականությունը, դա ողջամիտ է»,- ասաց Գ. Կոստանյանը:
Ըստ նրա՝ քաղաքականությունն ունի մեկ կանոն՝ ընդդիմությունը պայքարում է իշխանության գալու համար, իսկ իշխանությունը՝ իշխանության մեջ մնալու համար:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 2014թ.-ին հայտարարեց, որ չի հավակնում վարչապետի, նախագահի պաշտոնին, Գևորգ Կոստանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ չէր ակնկալում և չէր էլ կարող ակնկալել նման բան, որովհետև այդ ժամանակ չգիտեր՝ Սահմանադրությունը կընդունվի, թե ոչ, քաղաքական ինչպիսի համակարգ կլինի:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ երկու տարի առաջ կարելի է կանխատեսել, թե երկու տարի հետո ինչ կլինի կոնկրետ մարդու կամ կոնկրետ քաղաքական ուժի ճակատագիրը»,- ասաց նա:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02