ԱՄՆ-ում տեղակայված Cushman & Wakefield անշարժ գույքի միջազգային գործակալությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելով, թե որ քաղաքում են լավագույն պայմանները գրասենյակային աշխատողների համար:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գերմանական Մյունխեն քաղաքի գրասենյակներում աշխատողների համար ապահովվում են լավագույն պայմանները. այստեղ յուրաքանչյուր աշխատակից ստանում է ամենաշատ գրասենյակային տարածությունն աշխարհում՝ մոտ 16 քառակուսի մետր:
Ընդ որում` այս տարածության մեծ մասն այն տեղերն են, որոնցում աշխատակիցները կարող են հանդիպել և քննարկել իրենց նախագծերը քիչ թե շատ ոչ պաշտոնական միջավայրում:
Euro Pulse-ի հաղորդմամբ՝ Փարիզում, Ֆրանկֆուրտում և Մադրիդում մեկ աշխատակցի տրամադրվում է 12.5 քառակուսի մետր գրասենյակային տարածք, իսկ Սիլիկոնային հովտում նույնիսկ ավելի քիչ՝ 11.5 քառակուսի մետր:
Հետազոտությունների համաձայն՝ եթե գրասենյակում մեկ աշխատակի հատկացվում է 10 քառակուսի մետր մակերեսից քիչ տարածք, ապա նրա աշխատանքի արտադրողականությունն իջնում է: Պատճառն այն է, որ աշխատակիցների շփման համար հատուկ վայրեր չեն տրամադրվում, և կարծիքների փոխանակումը քչանում է:
Մասնագետների հաշվարկների համաձայն՝ արդյունավետ աշխատանքի համար գրասենյակի 50-60 տոկոսը պետք է զբաղեցնեն շփման համար նախատեսված տարածքները, սակայն ամբողջ աշխարհում դրա համար հատկացվում է միջինում տարածքի ընդամենը 20 տոկոսը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03