Ռեժիսոր Ջորջ Լուկասը, որն ստեղծել է «Աստղային պատերազմներ» կինոաշխարհը, Forbes հանդեսի կողմից ճանաչվել է այս տարվա ամենահարուստ ամերիկացի հայտնին: Նրա կարողությունը գնահատվում է 5,5 մլրդ դոլար: Համապատասխան վարկանիշը դեկտեմբերի 18-ին հրապարակվել է հրատարակության կայքում։
Երկրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի կապիտալը հասնում է 3,6 մլրդ դոլարի: Երրորդ դիրքում ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդավարուհի եւ հեռուստաալիքի սեփականատեր Օփրա Ուինֆրին է (2,8 մլրդ դոլար):
Նրանց հաջորդում են նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,4 մլրդ դոլար), իլյուզիոնիստ Դեւիդ Քոփերֆիլդը (875 մլն դոլար), ռեփերներ Դիդին (820 մլն դոլար) եւ Ջեյ Զին (810 մլն դոլար), գոլֆիստ Թայգեր Վուդսը (750 մլն դոլար) ու եւս մեկ ռեփ-կատարող՝ Դոկտոր Դրեն (740 մլն դոլար): Վարկանիշը եզրափակում է գրող Ջեյմս Փաթերսոնը (730 մլն դոլար):
Forbes-ի ամենամյա վարկանիշը հաշվի է առնում աստղերի կապիտալը, ինչպես նաեւ նրանց պատկանող ընկերությունները եւ անշարժ գույքը: Ամենահարուստ ամերիկացի հայտնիների ցուցակում կարող են հայտնվել ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք հարստացել են ոչ թե իրենց հարստության, այլ իրենց փառքի շնորհիվ, նշում է հանդեսը: Վարկանիշի տասը մասնակիցների կապիտալի ընդհանուր գումարը կազմում է 18 մլրդ դոլար (7,8 տոկոսային կետով ավելի, քան անցյալ տարի), հաղորդել է ՏԱՍՍ-ը: