Ֆրանսիական «Նոր Յառաջ»-ի փոխանցմամբ՝ թուրքական Turkishnews.com առցանց թերթի լրագրող և սյունակագիր Ահմեդ Գյուլերը դատապարտում է Թուրքիայի նվիրումը Պաղեստինյան դատին` հիշեցնելով, որ Պաղեստինը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Գյուլերը իր վերջին հոդվածներից մեկում նշել է, որ Պաղեստինի համար Թուրքիան «աշխարհը ոտքի հանեց», Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչեց, սակայն մոռացավ, որ Պաղեստինը 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ դրոշմաթուղթ էր հրապարակել:
Թուրք լրագրողը հիշեցնում է նաև 2016-ի հունվարի 18-ին հայկական Սուրբ ծննդյան առթիվ Բեթղեհեմի տաճարի արարողությանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի խոսքերը. «Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագից հետո Մահմուդ Աբբասն իր խոսքում ասաց, որ «Հայերը այս երկրի աղն են և երբեք չպիտի լքեն այս հողերը»։ Պաղեստինի ժողովրդի վիճակը Մահմուդ Աբբասը նմանեցրել է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի վիճակին։ Բացի դրանից, նա Պաղեստին է հրավիրել հայաստանցի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին և հույս հայտնել, որ նա կընդունի հրավերը»,- գրել է Turkishnews.com-ի սյունակագիրը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44