Ազգային ժողովում, այսօր արտահերթ նիստը սկսվեց վիճաբանությամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարց: Այն ընդունվեց 60 կողմ եւ 34 դեմ ձայներով:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը եւ նշեց. ««Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու, որովհետեւ այսօրվա իրավակիրառ պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրինականությունը, իսկ առաջարկվող նախագիծը սահմանափակում է մտցնելու: Միաժամանակ անձն իր դեմ ցուցմունք տալուց մինչ այժմ ազատվել է որպես ընդհանրապես լռելու իրավունք, իսկ այս օրինագիծը ենթադրում է, որ դատարանը պետք է գնահատի դրա ողջամտությունը»:
Կողմ ձայների մեջ հաշվարկվեց նաեւ Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով ներկա չէր, սակայն նամակով տեղեկացրել էր ԱԺ նախագահին իր դիրքորոշումը:
Այս առնչությամբ, Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Արփինե Հովհաննիսյանն այս ընթացքում չի եկել Հայաստան, երբ արտահերթ նիստի օրակարգն է հաստատվել, ինչպե՞ս է տվել իր դրական եզրակացությունը: Հրապարակեք նրա նամակը, դա էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթո՞ւղթ է»:
Արա Բաբլոյանը նշեց, որ էլեկտրոնային փոստով կամ գրավոր է ուղարկել. «Դուք կարող եք մոտենալ քարտուղարություն ճշտել, ես պարտավոր չեմ նամակն այստեղ ունենալ»:
Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ ամեն անգամ քվեարկությունից առաջ պետք է բացվի ծրարը եւ տեղում իմանանք, թե նա ինչպես է քվեարկելու, նախապես ոչ ոք չպետք է դա իմանա, ինչին տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ««Ոնց չգիտենք, մեր ֆրակցիայի անդամ է, կարող ա՞ թաքուն ա, արա»:
Ապա երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս կոչ արեց քվեարկությանը չմասնակցել:
Ի վերջո 63 ձայնով օրենքի նախագիծն ընդունվեց: Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ սկսվեց, պատգամավորների մի մասն ասում էր, որ ոմանք չեն մասնակցել քվեարկությանը եւ օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ Արա Բաբլոյանին կոչ արեց՝ «Անցի առաջ»:
Այնուհետեւ Էդուրադ Շարմազանովը կոչ արեց կարգուկանոն պահպանել խորհրդարանում: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը դնել նորից քվեարկության:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղից ավելացրեց. «Պարոն Մախմուդյանի եւ պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում: Կոստանյանը ասում ա՝ դեմ է, բայց տաբլոն ցույց է տալիս «կողմ» է քվեարկել»:
Այնուհետեւ «Ելք» դաշինքի պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ ձեռքերով սեղաններին խփելով եւ հեռացան նիստերի դահլիճից: Նրանց միացան նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգավորները:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02