Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2017-ի՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով Հարավային Կովկասի երկրներում 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ:
2017թ. հարցումն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4027 տնային տնտեսություններում (1648` Հայաստանում և 2379՝ Վրաստանում):
Հայաստանում հարցվածների 54 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 36 տոկոսը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման հեռանկարները կապում են հավասարապես Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հետ սերտ հարաբերություներ ունենալու հետ: Երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից հավասարապես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ ունենալուն կողմ են արտահայտվել Հայաստանում հարցվածների 50, իսկ Վրաստանում՝ 34 տոկոսը: Հայաստանցիների 27 տոկոսը ապավինում է միայն ՀԱՊԿ-ին, իսկ վրաստանցիների նույնքան մասը՝ միայն ՆԱՏՕ-ին: Երկու երկրներում հարցվածների 13-20 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել են պատասխանել վերոնշյալ՝ ՌԱՆԴ կորպորացիայի պատվիրակած հարցին: Առհասարակ, նախորդ հարցումների համեմատ, 2017թ. նկատելիորեն ավելացել է քաղաքական ուղղվածություն ունեցող հարցերի պատասխաններում չկողմնորոշվող կամ դժվարացող ռեսպոնդենտների տեսակարար կշիռը:
Ռուսաստանը Հայաստանի ամենաբարեկամական երկիր են համարել 2017թ. հարցվածների 64 տոկոսը, մինչդեռ 2015թ. այդ կարծիքին էր հարցվածների 74 տոկոսը, իսկ 2013թ. հարցվածների՝ 84 տոկոսը:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գործազրկությունն ու աղքատությունը շարունակում են մնալ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում. գործազրկությունը կարևորագույն խնդիր են համարել Հայաստանում հարցվածների 36 տոկոսը, Վրաստանում՝ 56 տոկոսը, իսկ աղքատությունը՝ 17 և 14 տոկոսը, համապատասխանաբար:
Հանրային հաստատությունների նկատմամբ վստահության տեսանկյունից շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին. բանակին լիովին և ավելի շուտ վստահում է 2017թ. Հայաստանում հարցվածների 77 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 75 տոկոսը:
Բավականին ուշագրավ են միայն Հայաստանում հղված մի քանի հարցերի պատասխանները.
– 2016թ. Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին ի պատասխան, հարցվածների 87 տոկոսը կիսել է այն կարծիքը, որ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում ողջ հասարակությունը, ՀՀ-ն, Արցախն ու Սփյուռքը համախմբվում են: Ավելին, հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին: Միաժամանակ, ճնշող մեծամասնությունը՝ 77 տոկոսը նշել է, որ այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:
– «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները դատապարտել են հարցվածների 16 տոկոսը, արդարացրել՝ 36 տոկոսը, իսկ 28 տոկոսը ասել են, որ որոշ չափով դատապարտում են, որոշ չափով էլ՝ արդարացնում:
– Անդրադառնալով սիրիահայերի ներհոսքին Հայաստան` հարցվածների կեսը կարծում է, որ դա նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը:
Չնայած տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարդ զարգացումներին, 2017թ. Հայաստանում և Վրաստանում հարցվածների երջանկության միջին ինքնագնահատականը համապատասխանաբար կազմել է 6.8 և 7.1 միավոր (10 հնարավորից):
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01