Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի վերաբերյալ նոր առաջարկություններ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են բյուջեի եզրափակիչ փուլի՝ կանոնակարգով նախատեսված ընթացակարգը:
ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են նախօրեին համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունները:
Առաջիկա նիստում խորհրդարանը շարունակելու է նախորդ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները:
Լիագումար նիստի ընթացքում տեղի է ունենալու նաև երկու գաղտնի քվեարկություն. 1. Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ նշանակվելու է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի երկու դատավոր 2. ընտրվելու է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01