Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:
ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար:
Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ. «Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում՝ շարժական համակարգի միջոցով»:
ՀՀ սահմանը հատած ցանկացած բեռնատար մեքենա զննվում է «Ռապիսկան» սարքավորման միջոցով. ՆՀՎ մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարում գտնվող ապրանքների հետ, կասկած առաջանալու դեպքում բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերն ուղարկվում է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծության և ռիսկային գնահատման համար:
Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո:
Բարեփոխումների շրջանակում նաև նվազագույնի է հասցվել մաքսային հսկողությունը: Ըստ Գեղամ Մովսիսյանի, ընթացակարգերի բարելավման արդյունքում զգալի ավելացել է «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ համակարգը հնարավորություն է տալիս ապրանքները բաց թողնել առանց զննության. ««Կանաչ ուղի» ընթացակարգով սպասարկվում է օրական շուրջ 100 բեռնատար, ամբողջ գործընթացը տևում է 2-3 րոպե»:
ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակն էապես բարձրացել է: Իսկ 2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով. ներդրվելու է բեռնափոխադրման վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ:
Մասնավորապես, կիրառվելու է ժամանակակից հնարավորություններով օժտված՝ մաքսային ապահովման միջոցների նոր մոդել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց վնասման դեպքերը: Հսկողական նոր մեխանիզմով՝ սահմանը հատած բեռնատարի կապարակնքումից մինչև նշանակաման վայր հասնելու ամբողջ ժամանակահատվածը կգտնվի ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնի տեսադաշտում: Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանին տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմատ կհավաքագրվի ՀՀ մտնող բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն՝ (բեռնատարի պետհամարանիշը, բեռնարկղի համարը, բեռի հետ համատեղ տրանսպորտային միջոցի եզրաչափերը):
Իսկ բեռի վերաբերյալ մնացած տվյալները կմուտքագրվեն օպերատորի կողմից (բեռի անվանումը, ներմուծող ընկերությունը, նշանակման մաքսային պահեստը, շարժման երթուղին, ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերը): Հավաքագրված տվյալները կներմուծվեն GPS կողպեքի հիշողության մեջ և ձևակերպումներից հետո այն կամրացվի տրանսպորտային միջոցին:
«Բեռնատարի տեղաշարժը վերահսկվելու է GPS կողպեքի և GSM ցանցի միջոցով: Ցանկացած պահի հայտնի է լինելու բեռի կարգավիճակը և նրա աշխարհագրական դիրքը, ընդ որում, յուրաքանչյուր անթույլատրելի քայլի դեպքում Էլեկտրոնային կողպեքը ահազանգ է ուղարկելու կենտրոն, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շեղում նախատեսված երթուղուց, երկարատև կանգառ, կողպեքի բացման փորձ, սնուցման մարտկոցի հետ կապված ցանկացած խնդիր և այլն»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:
Նոր մոդելի ևս մեկ առանձնահատկություն. ՆՀՎ աշխատակիցը ձեռքի հատուկ սարքով կարող է ցանկացած պահի մոտենալ և անմիջապես կողպեքից կարդալ բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն՝ առանց փաստաթղթերը ստուգելու: Բեռի տեղաշարժը հսկվելու է ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնում և նախաբացթողումային հսկողության վարչության շուրջօրյա հերթապահ ծառայությունում:
Մոնիթորները կարտացոլեն բեռնատարների տեղաշարժման երթուղին և կարգավիճակը: Համակարգչի էկրանից ընտրելով բեռնատարը, բացվող պատուհանում կարտացոլվի մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ռենտգեն սկանավորման պատկերը: Նշանակման վայր հասնելուց հետո, եթե արտաքին զննմամբ խախտումներ չհայտնաբերվեն, տեսուչը կհանի էլեկտրոնային կողպեքը՝ համակարգչում կատարելով համապատասխան նշումներ, որից հետո տվյալ բեռի պատկերը կանհետանա վերահսկվող մեքենաների ցանկից:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03