ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործիքների ներդրման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ «Fast» հիմնադրամի հետ նախնական քննարկել են մեթոդաբանությունը, որով հնարավոր է այդ գործընթացն իրականացնել: Նա նշեց նաև, որ միտված են ապավինել հայկական տեխնոլոգիական լուծումներին: «Կան հայկական կազմակերպություններ, որոնք առաջարկում են հետաքրքիր մոդելներ, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել նկարահանումներ, տալ սպասվող բերքի գնահատական, բույսերի հիվանդությունների վաղ փուլում բացահայտման աշխատանքներ իրականացնել ու ըստ այդմ`ժամանակից առաջ պայքարել այդ հիվանդությունների դեմ»,-ասաց փոխնախարարը:
Արմեն Հարությունյանը նշեց, որ ներկայում իրականացվելիք աշխատանքները ֆինանսական ծախսերի հետ կապված չեն: Այս փուլում ուսումնասիրում են, թե ինչ մոդելներ կարելի է կիրառել Հայաստանում: «Նախատեսում ենք գիտնականների հետ հանդիպումներ` հասկանալու համար ինչ նկարահանումներ են դրանք, Հայաստանում հնարավոր է իրականացնել, արդյոք մեզ մոտ կան այն ենթակառուցվածքները, որ բարձր հաճախականություններում կատարվեն այդ նկարահանումները, ինչ հզորություններ ունենք այդ տվյալները հետագայում վերլուծելու համար»,-ավելացրեց պաշտոնյան:
Հարցին՝ արդյոք խոսքը անօդաչու թռչող սարքերի մասի՞ն է, Արմեն Հարությունյանը նշեց, որ հնարավոր է և արբանյակի, և ինքնաթիռների, և դրոնների, օգտագործում: «Հնարավորությունները շատ են, այսօր պետք է գնահատենք, թե որ գործիքները կարող են Հայաստանում այդ հարցը հնարավորինս լուծել: Շատ նախնական ու քննարկման ենթակա ուղղություն է, բաց հետաքրքիր: Նախարարությունը միշտ փորձում է նորարարական լուծում գտնել գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների և անհատների համար»,-հավելեց մեր զրուցակիցը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47