Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի հ. 91 մանկապարտեզի վերաբացմանը: Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը:
Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են յուրօրինակ լուծումներով՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ: Մանկապարտեզի բակը ևս բարեկարգվել է, տեղադրվել են մանկական խաղեր, զրուցարան-տաղավարններ: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով կահավորվել են խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու մյուս սենյակները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ:
«Յուրաքանչյուր մանկապարտեզ իր յուրահատուկ մոտեցումն ունի երեխաների կրթության, դաստիարակության հարցում, սակայն մեզ համար կարևոր են նաև այն պայմանները, որոնք ստեղծվում են երեխաների և աշխատակազմերի համար: Այս տարի սա արդեն 2-րդ մանկապարտեզն է, որը ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ հանձնում ենք մեր փոքրիկ համաքաղաքացներին՝ հնարավորություն տալով նրանց հաճախելու օրինակելի մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին առաջիկա հինգ տարիներին շարունակելու է մանկապարտեզների նորոգման ծրագիրը, որպեսզի մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ունենան նմանատիպ պայմաններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03