Ինդոնեզիայում բնակվող Արիլ անունով դեռահասը մահացել է «ընտանի» կոբրայի խայթոցից 12 ժամ անց: Խայթոցից հետո 14-ամյա տղան սոցցանցում հրապարակել է իր ձեռքի վնասված հատվածի լուսանկարը՝ սպասելով իր ընկերների արձագանքին:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ առավոտյան դեռահասը հրապարակել է կոբրայի լուսանկարը, իսկ որոշ ժամանակ անց ցուցադրել իր խայթված ձեռքը, որն արմունկի հատվածում փաթաթված է եղել կոշկաթելով: Ենթադրվում է, որ այս կերպ նա ցանկացել է կանխել թույնի տարածումը: Նա խորհուրդ է հարցրել իր ընկերներից, սակայն ոչ ոք չի արձագանքել նրան։
«Եթե որևէ մեկը համարում է իրեն իմ ընկերը, խնդրում եմ, հիվանդանոց տարեք ինձ», - ավելի ուշ գրել է նա:
Նշվում է, որ մեկ ժամ անց Արիլի ընկերներից մեկն արձագանքել է նրա գրառմանը. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել. երեկոյան նա մահացել է:
Դեռահասի մոր խոսքով՝ միջադեպի պահին նա գտնվել է աշխատանքի վայրում և չի իմացել տեղի ունեցածի մասին:
Հայտնի է, որ Արիլն ավելի քան մեկ տասնյակ օձեր է ունեցել և բարեգործական կազմակերպության ակտիվ անդամ եղել, որը վտանգավոր սողունների մասնակցությամբ փողոցային շոուներ է կազմակերպում՝ բնական աղետների զոհերին օգնելու համար:


21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44