ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանըվստահեցնում է, որ խորհրդարանը Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միավորող օրինագիծն ընդունել է առանց խախտումների: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, իրականում սահմանադրական օրենք չէ, և պատգամավորների առնվազն 3/5-ի պահանջը չկար: «Այստեղ խոսքը ոչ թե Դատական նոր օրենսգրքի մասին է, որը սահմանադրական օրենք է, այլ Դատական գործող օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, հետևաբար դա սահմանադրական օրենք չէ: Մենք Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում բազմաթիվ անգամ փոփոխություններ ենք իրականացրել, սակայն երբեք դա չենք դիտարկել որպես սահմանադրական օրենք: Սահմանադրական օրենք էր այն օրենքը, որով կարգավորվում է այս Ազգային ժողովի կանոնակարգը, սահմանադրական օրենք է Դատական նոր օրենսգիրքը, որը ես հիմա ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է իմ տեղակալը»,- նշեց Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ նոր Դատական օրենսգիրքն անդրադառնում է նաև Սահմանադրության համապատասխան հոդվածներին: «Այն օրենքը, որը փոփոխությունների նախագիծ է, սահմանադրական չէ»,- կրկնեց նախարարը:
Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը քվեարկության դնելուց առաջ հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ շփոթմունքն այդտեղից է եկել:
Նա նշեց, որ օրինագծն ընդունելու համար 63 կողմ ձայնի պարտադիր պահանջ չկար, քանի որ այն սահմանադրական չէր: «63 ձայնի պահանջ կա Դատական նոր օրենսգրքի դեպքում, որը ես մի քանի րոպե առաջ զեկուցում էի դահլիճում, որովհետև այն սահմանադրական օրենք է»,- եզրափակեց Հարությունյանը:
Հայաստանի խորհրդարանը 63 կողմ ձայնով ընդունել է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միացնել և Երևանում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան: Հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ օրենքը սահմանադրական է, հետևաբար պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, քանի որ անհրաժեշտ 63 ձայնի փոխարեն կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, այնուհետև գումարվեցին նաև Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ում կոճակը չէր աշխատել և Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով գործուղման մեջ էր և նախագծի վերաբերյալ թողել էր իր դրական կարծիքը: Նախագծին կողմ էր քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, այն դեպքում, երբ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել: Ընդդիմադիրները պահանջում էին, որպեսզի հարցը կրկին դրվի քվեարկության, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01