Ակնհայտ է, որ 63 հոգի կողմ է քվեարկել, ինչը անհրաժեշտ էր, մյուս մեկնաբանությունները բխում են ո՛չ կանոնակարգից, ո՛չ էլ օրենքից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի ընդունման շուրջ քվեարկության ժամանակ առաջացած իրարանցմանը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ հանրության աչքի առաջ կեղծ օրենքներ են ընդունվում՝ Վարդանյանը նշեց.
«Որտե՞ղ կեղծվեց, ինչպե՞ս կեղծվեց։ 62 հոգի դահլիճում է քվեարկել, մեկ հոգի էլ հեռակա է քվեարկել` 63: Եթե ընդդիմության նպատակն այն է, որ հետևի, տեսնի, թե քանի բացակա պատգամավորներ կան և դա դարձնի աղմուկ, դարձնի թեմա, ի՞նչ է շահելու դրանից»։
Անդրադառնալով օրենքի շուրջ եղած պատգամավորների տարակարծություններին՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ նրանք կարող էին առաջինից երկրորդ ընթերցում իրենց կարծիքներն արտահայտել ու առաջարկություններ անել։
«Կարող էին առաջինից երկրորդ ընթերցմանն իրենց կարծիքները հայտնել, առաջարկություններ անել, ոչ թե հիմա օգտվելով առիթից, որ կարող է մի ձայն պակասի, որն իրականում չէր էլ պակասում՝ այսպիսի աղմուկ բարձացնել։ Իմաստը ո՞րն է, ես դա լավ չեմ հասկանում», - նշեց նա։
Դիտարկմանը, թե ընդդիմադիր գործընկերները բողոքում են, որ ԱԺ-ում արտահերթի օրակարգով բերվում են այն կարևոր օրենքները, որոնք կառավարությունը պարզապես արտահերթով բերում է «դակելու», Աղվան Վարդանյանը նկատեց, որ ինքը ևս այստեղ խնդիր է տեսնում։
«Ունենք խնդիր, բայց մենք փոփոխություններ պետք է անենք Սահամանադրությանը համապատասխան։ Վստահ եմ, որ ցանկություն ունեցող պատգամավորը լրիվ կհասցներ այս մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանալ վերջին բերված օրենսգրքերին, իր տեսակետը ձևավորեր ու առաջարկություններն աներ: Սա ընդամենը մի փոքր արդարացված պատրվակ է», - հավելեց նա։
Այսօր խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվերակության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվեարկություն, ինչը պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։ Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել։
Ազբյուրը՝ aysor.am
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02