«Ծառուկյան» խմբակցությունից հերքում են, թե այսօր խմբակցության պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Մեր պատգամավորների միջև որևէ միջադեպ, առավել ևս, ծեծկռտուք տեղի չի ունեցել, աշխատանքային հարցեր են, քննարկել են, խոսել են ու որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, թե բոլոր այն մարդիկ, ովքեր շահագրգռված են այս թեմայի անհարկի շահարկման մեջ՝ հիասթափեցնում են՝ ասելով, որ իրենց դաշինքում բնականոն աշխատանքային, գործընկերային մթնոլորտ է։
«Որևէ խնդիր մեզ մոտ չկա», - նշեց նա։
Դիտարկմանը՝ նշվել էր որ Գագիկ Ծառուկյանը խորհրդակցություն է հրավիրել ու պատգամավորներին իր մոտ է կանչել, Իվետա Տոնոյանն արձագանքեց. «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումները աշխատանքային բնույթ են կրում ու շարունակական են, այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ես կրկնում եմ՝ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, եղել է պարզապես քննարկում, խոսակցություն պատգամավորիների միջև, որևէ խնդիր չկա»։
Թե ինչպես է խմբակցությունը գնահատում իրենց պատգամավորի այսօրվա քվեարկությունը, Իվետա Տոնոյանն ասաց, որ Նապոլեոն Ազիզյաննն արդեն հստակ պարզաբանում է տվել։
«Միամտաբար է քվեարկել, այնուհետև անմիջապես նշել է, որ իր քվեարկությունն անվավեր ճանաչվի ու, ինչպես խմբակցության պաշտոնական տեսակետն է, համարվի, որ քվեարկությանը չենք մասնակցում: Այդ մասին նա բանավոր տեղյակ է պահել նաև ԱԺ-ի քարտուղարությանը, որից հետո պաշտոնապես խմբակցության քարտուղարը գրությամբ դիմել է ԱԺ քարտուղարությանը, այս մասով որևէ տարընթերցման հնարավորություն չի թողնում դաշինքի անդամների գործողությունները», - նշեց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվերարկություն, ինչը պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։
Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02