Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը Երևանում և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում», -ասել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելը:
Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ:
Վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների մի շարք հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացմանը, տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին, տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին և այլ խնդիրների:
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03