Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի Քյոսայանը:
«Որպես հայ քրիստոնյա` միշտ երազել եմ գրել «Ավե Մարիա»` ձոն առ մայրության, ձոն առ Մարիամ Աստվածածնի: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ վիճակվեց նման գործ գրել»,-շեշտում է կոմպոզիտորը:
Ստեղծագործությունն առանձին ձայնասկավառակի տեսքով հասանելի կլինի հունիսի 24-ից: Ձայներիզում «Ավե Մարիա»-ն հնչում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչուհի Իրինա Զաքյանի կատարմամբ: Գարի Քյոսա յանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռուսաստանի «Զարգացման հիմնադրամ»-ին`ի դեմս գործարար Արման Սահակյանի, որի շնորհիվ հնարավոր դարձավ սկավառակի լույսընծայումը:
Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` Gary Kesayan Jazz Quartet-ը դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը և համերգներ է ունենում տարբեր երկրներում: 1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քյոսայանի անդրանիկ` For you ձայներիզի շնորհանդեսը, որը 1998 թվականին ստանում է Armenian Music Awards ազգային մրցանակաբաշխության Best Jazz Musician of the Year by AMA in 1998 մրցանակը: 1998 թվականին Գարին և նրա քառյակը երգչուհի Մարթին Իլոնի հետ առաջին անգամ հ ամերգներով այցելեցին Երևան: 2005 թ. կոմպոզիտորը կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ, և ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստանում:
Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաև կինոերաժշտություն: 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ:
Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձևեր և նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը և բոլոր ժամանակներում արդիական է:
168.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47