Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում շուրջ 9 ամիս քննված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ-ից, քրեական գործի նյութերի համաձայն, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանը 23.02.2017թ.-ին բուժօգնության է դիմել «Սիսիանի բժշկական կենտրոն», որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը 07.03.2017թ.-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Կատարված նախաքննության ընթացքում Գ. Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով 20.03.2017թ.-ին ձերբակալվել, ապա` քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Ն. Զաքարյանը, ով ցուցմունք է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քարով հարվածել է Գ. Ղազարյանի գլխին:
Սակայն հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Ղազարյանին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե Ն. Զաքարյանը, այլ «Սիսիանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Մարգարյանը, ուստի 23.11.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նույն օրը Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 29.11.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01