«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ համարվող Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ:
«Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելիս Բաբլոյանը հայտարարեց, թե դա «սահմանադրական օրենք» է, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով` այսինքն առնվազն 63 կողմ ձայնով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատական օրենսգրքի այս փոփոխությունները «սահմանադրական օրենք» որակելու մասը ԱԺ նախագահին հուշել էր պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Մինչդեռ իրականում քվեարկության դրվեց ամենասովորական մի նախագիծ, որի ընդունման համար պետք էր պարզապես պատգամավորների մեծամասնության ձայնը, եւ բավարար էր քվեարկությանը մասնակից պատգամավորների կեսից ավելիի ձայնը:
Ավելի ուշ խորհրդարանի ղեկավարության համար իրավաբանական դասախոսություն կարդաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե որն է սահմանադրական օրենք, որը՝ ոչ:
Իսկ խորհրդարանական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտեցին նախագծի քվեարկությունը, եւ միայն ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ կոճակը սեղմեց, բայց հետո հայտարարեց, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ ԱԺ նախագահությունը հաշվեց նրա ձայնը:
Այսպիսով` պետք է արձանագրենք, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, անգամ օրենսդրական ակտերը ընդունում է «զոռբայությամբ»՝ վտանգելով խորհրդարանի` առանց այն էլ շրիշակի մակարդակի հասած հեղինակությունը:
Բայց, դե, Բաբլոյանից այլ բան չէր կարելի սպասել, չէ որ նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ հայտարարել էր, թե կատարվածի մեջ քաղաքական խնդիր չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23