Այսօր Ազգային ժողովում շարունակում է արտահերթ նիստը: Մտքերի փոխանակության ժամանակ հերթագրվել էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որից հետո հերթագրվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նիկոլ ջան, որ դու խոսում ես, էլ մենք չեմ ուզում խոսանք»,-հայտարարեց Ս. Սարոյանը՝ հանելով իր ելույթը:
Ն. Փաշինյանն այսօր էլ անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած իրարանցմանը:
«Ուզում եմ հարցադրում անել, թե իրավական ի՞նչ հարցադրմամբ, կանոնակարգի ո՞ր օրենքի հիման վրա է Ազգային ժողովի նախագահը հաշվառել Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը՝ որպես կողմ ձայն: ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ կետն ասում է՝ քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա՝ հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
Այսինքն՝ կանոնակարգն ասում է՝ մենք կարող ենք ձայները հաշվառել երկու ֆակտորի հիման վրա՝ էլեկտրոնային քվեարկություն և գործուղման մեկնած պատգամավորների ծրարներ: Չկա որևէ դրույթ, որ հնարավորություն է տալիս պատգամավորի բանավոր հայտարարությունը հաշվառվի՝ որպես կողմ ձայն:
Նման դեպքերում, երբ խախտում է տեղի ունեցել, առանց քննարկման՝ պետք է տեղի ունենա վերաքվեարկություն: Հետևաբար, երեկվա դատական օրենսգիրքը չի ընդունվել, և այս պայմաններում պետք է անել համապատասխան հետևություններ»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:
168.am
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03