Դեկտեմբերի 20-ին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները նամակ են հանձնել «Բաց հասարակություն - Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի գրասենյակին և պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքում քայքայիչ գործունեությունը: Նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև:
Նամակ «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամին
Հարգելի «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամի ադմինիստրացիա,
Ձեզ ենք դիմում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների անունից: Հետևելով Սորոսի հիմնադրամի գործունեությանն ամբողջ աշխարհում` ակնհայտ է դառնում, որ դրանց հիմնական նպատակն է ոչնչացնել ավանդական հասարակությունների արժեքները և բացասական կերպով ազդել ինքնիշխան պետությունների ներքաղաքական գործընթացների վրա:
«Բաց հասարակություն» հիմնադրամն ունի ներկայացուցչություններ աշխարհի 100 երկրներում: 1980-ականների կեսերին այդ կազմակերպությունն աջակցում էր Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների հասարակական սեկտորին: Սորոսի կողմիցֆինանսավորվող ՀԿ-ները մեղադրվում են Լեհաստանում հակակառավարական դրսևորումների մեջ, ինչպեսնաև Ռումինիայում, Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում պաշտոնյաների հեղինակությանոտնահարման մեջ: Այսօր ամբողջ աշխարհում սկսվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ արշավ: ԱՄՆ-ում, որը նույնպես միացել է այդ արշավին, հավաքվել է քաղաքացիների 100 000 ստորագրություն, որով նրանք պահանջում են Սորոսին ահաբեկիչ ճանաչել և արգելել նրա կառույցների գործունեությունը:
Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսի հիմնադրամը որոշ հայկական ՀԿ-ներին պաշտոնապես տրամադրել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար §ժողովրդավարական արժեքների¦ զարգացման նպատակով: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում է ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս քննադատության ենթարկեն Հայաստանի պաշտպանության նախարարության «Ազգ-բանակ» հայեցակարգը, կասկած չի մնում, որ ձեր հիմնադրամի մտադրությունները լավագույնը չեն, իսկ հիմնական նպատակն է աջակցել քաղաքական նշանակության ծրագրերին և զբաղվել ապակառուցողական գործունեությամբ:
«Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամը շատ տարիներ Հայաստանում նպաստում է հայ հասարակության համար խորթ արժեքների տարածմանը` ԼԳԲՏ համայնքի աջակցման, ֆեմինիզմի գաղափարախոսության և քայքայիչ օրինագծերի միջոցով: Հենց ձեր հիմնադրամի ջանքերի շնորհիվ Հայաստանում ընդունեցին ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, իսկ 2018-ին նախատեսվում է ընդունել սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքը:
Մենք դիմում ենք ձեզ և հայտարարում, որ Հայաստանում մեկնարկվել է ստորագրահավաք երկրում ձեր կազմակերպության գործունեությունը արգելելու նպատակով: Այս պահին ստորագրահավաքն իրականացվում է ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Մենք պահանջում ենք, որ դուք անհապաղ դադարեցնեք ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժեքների քայքայմանը և այլևս չխառնվեք Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության ներքին գործերին:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կդիմի կառավարությանը Հայաստանում ձեր կազմակերպության գործունեությունը դադարեցնելու պահանջով:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի կազմկոմիտե
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01