Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մերժեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատաքննությունը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ կետի 3 մասի սահմանադրականության հարցը որոշելու մասին: NEWS.am-ի հետ զրույցւոմ Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ նախագահող դատավոր Վաչե Մարգարյանի համար ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար միայն 20 րոպե ժամանակ է պահանջվել:
«Այդպիսի բան ես չեմ տեսել, չեմ պատկերցանում, որ 20 րոպեն բավարար լինի համեմատականն անցկացնելու, բոլոր նյութերը նայելու ու որոշում կայացնելու համար: Դատավորը կայծակնային արագություն, ֆենոմենալ ունակություններ ունի: Ես չեմ կասկածում, կարող է դատավորը շատ ունակ մարդ ա, բայց դա ֆենոմենալ ունակություն է, որ այդ միջնորդության վերաբերյալ 20 րոպեի ընթացքում որոշում է կարողացել կայացնել: Դա խոսում է այն մասին, որ էդ մարդու համար միեւնույնն ա, ինչ ուզում ես ներկայացրու, ինքը պետք է մերժի, բովանդակությունն ու պատճառաբանությունն ընդհանրապես կարեւոր չեն»,-ասաց նա:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանի պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս նշել էին, որ իրենց պաշտպանյալին կաշառք վերցնելու համար է մեղադրանք առաջադրվել եւ քանի որ նա դատավոր է, ավելի խիստ պատիժ է նրա համար նախատեսվում, իսկ, եթե դատավոր չլիներ` ավելի մեղմ կլիներ, այսինքն` մոտեցումը խտրական է, ոչ համաչափ, նրանց խոսքով, դատավորի կողմից կաշառք վերցնելը որպես հանցագործությունը ծանրացնող հանգամանք դիտարկելն արդարացված չէ: Նրանք դատարանին միջնորդել էին կասեցնել գործի դատաքննությունը ` դիմելով Սահմանադրական դատարան` ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ կետի 3 մասի սահմանադրականության հարցը որոշելու: Նշենք, որ այս հոդվածը` դատավորի կողմից կաշառք վերցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 28-ին:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01