Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Կրպակ» խանութների ցանցը, գնորդն էլ պիտի լինի Սամվել Ալեքսանյանը, որը դրանք հետո «Երեւան սիթի» է դարձնելու։ Գործարքից դեռ նորություն չկա, բայց գործընթացը գնում է, հավանաբար՝ վաճառքը կկայանա հունվարից հետո։ Բայց Արման Սահակյանը մի կողմից վաճառում է իր բիզնեսները, մյուս կողմից՝ նոր բիզնեսներ գնում։
Մեր տեղեկություններով՝ նա վերջերս գնել է նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Ունիքորն» ընկերությունը, որը Հայաստանում ծխախոտ ներմուծող խոշորագույն ընկերություններից է։ Նաեւ ծխախոտ ներմուծող եւս մեկ ընկերություն է ձեռք բերել՝ ըստ էության դառնալով շուկայում առաջատարը։ Արման Սահակյանը մեր այս տեղեկություններին ի պատասխան միայն մեկ բան ասաց․ «Նո քոմենթ», ըստ էության՝ չհերքելով մեր տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Արման Սահակյանին է պատկանում նաեւ «Սովրանո» ընկերությունը, որը եւս խմիչքներ ու այլ ապրանքատեսակ ներմուծող խոշոր ընկերություն է։
Իսկ Գուրգեն Արսենյանը, պատգամավոր չդառնալուց հետո, ըստ տեղեկությունների, Հայաստանում վաճառել է իր բոլոր բիզնեսները՝ թողնելով միայն դրսի բիզնեսը։ Ասում են՝ նա այժմ զբաղված է ճամփորդելով, աշխարհ ման գալով, մտադիր է նոր հորիզոններ նվաճել, նոր կղզիներ հայտնաբերել։ Մի խոսքով՝ վայելում է կյանքը քաղաքականությունից դուրս։
Մանրամասները Հրապարակ թերթի այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01