Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա-համերգին: Երեկոյի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ-բենդը: Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացած համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև հայկական ջազի մոտիվներով: Ջազային տարբեր խմբերի ղեկավարներից կազմված բենդում իրենց կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո), կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և հարվածային գործիքներով` Արման Ջալալյանը:
Հայկական ու համաշխարհային ջազային լավագույն ստեղծագործություններով և իմպրովիզներով հագեցած համերգային ծրագիրն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին: Խոսելով իրենց տպավորությունների մասին՝ վերջինները նշել են, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ վայելելու հայ ջազմենների կատարողական բարձր արվեստը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01