ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 22-ին կքվեարկի ԱՄՆ կողմից ներկայացված բանաձեւի շուրջ, որը նախատեսում է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ՝ նավթի մատակարարումների սահմանափակման միջոցով։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
ԱՄՆ-ն բանաձեւը ներկայացրել է Չինաստանի հետ բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի կողմից նոյեմբերի 28-ին միջկոնտինենտալ բալիստիկ հրթռի փորձարկմանն ի պատասխան։ Սա կդառնա այս տարի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդունված պատժամիջոցների երրորդ փաթեթը։
Ճապոնիայի դեսպան Կորո Բեսշոն հայտարարել է, որ Ճապոնիան սատարում է բանաձեւը եւ հույս ունի, որ այն ԱԽ անդամների կողմից միաձայն կընդունվի։
Նոր բանաձեւը խստացնում է հիմնականում Չինաստանից Հյուսիսային Կորեա մատակարարվող հում նավթի սահմանափակումները։ Սա ենթադրում է վերամշակված նավթամթերքի գրեթե 90 տոկոսի մատակարարման արգելք, ինչպես նաեւ 12 ամսվա ընթացքում արտերկրում աշխատող բոլոր Հյուսիսային Կորեայի քաղաքացիների վերադարձ:
Բանաձեւի նախագիծը սահմանափակում է նավթի մատակարարումը մինչեւ տարեկան չորս միլիոն բարել, իսկ վերամշակված նավթամթերքի, այդ թվում՝ դիզելի եւ կերոսինի մատակարարումը մինչեւ 5 հարյուր հազար բարել: Երկրները պարտավորվում են ՄԱԿ-ին տեղյակ պահել Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումների մասին:
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
11:00
10:42
10:29
10:04
09:46
09:22
09:03
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55