«Կառավարման խորհրդարանական ձևի հաստատումից հետո երկրում որոշակի փոփոխություններ, անխոս, կլինեն: Սակայն դեռ երկար ճանապարհ պետք է անցնել, որպեսզի Հայաստանն իսկապես խորհրդարանական երկիր դառնա: Միայն բառերով ասել, որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման, դա դեռ բավարար չէ»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ քաղաքական դաշտում քամին որ կողմ փչում է, այն կողմ էլ իշխանությունները գնում են, այլ կերպ ասած՝ մի գիշերվա մեջ մեկ ճամբարից մեկ այլ ճամբար անցնելու պրակտիկան Հայաստանում չի փոխվել:
Քաղտեխնոլոգի խոսքով, անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքմամբ, սակայն փաստաթղթի շուրջ էյֆորիան և PR-ն ավելի մեծ էին, քան դրա բուն նշանակությունը: «Բայց եթե կարողանայինք լավ աշխատել Չինաստանի, Իրանի և աշխարհաքաղաքակն մյուս հզոր տերությունների հետ, ուղղակի գերազանց կլիներ»«- նշեց բանախոսը:
Կարեն Քոչարյանը 2017-ն ընդհանուր առմամբ հանգիստ տարի որակեց: Ըստ նրա՝ չնայած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազգաբնակչությանը տասը հազար դրամ կաշառք բաժանվեց, սակայն ունեցանք խորհրդարան՝ առանց որևէ բախման և լարվածության:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ գալիք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությանը, Կարեն Քոչարյանը չբացառեց, որ հենց այդպես էլ լինի: «Եթե 2018-ի ապրիլի մի գեղեցիկ օր պարզ լինի, որ ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն է, բոլոր նրանք, ովքեր այսօր դիֆերամբներ են ձոնում Սերժ Սարգսյանին, կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, որովհետև այդ մարդիկ տարիների ընթացքում դիֆերամբներ ձոնել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա, քաղտեխնոլոգի խոսքով, Լեռնային Ղարաբաղի համար տարին բավականին լավն էր: Նա կարևորեց հատկապես այս տարվանից կոշտ նախագահական համակարգի անցում կատարելու մեկնարկը: «Նման հատվածներում դա անհրաժեշտ է: Այդ առումով Արցախում բավականին հետաքրքիր և լավ գործընթացներ տեղի ունեցան»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02