ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հետ հանդիպման ժամանակ նշել է Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված բնագավառներում։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվեց ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։
Էդվարդ Նալբանադյանը նշեց, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելացրեց, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ.-ին սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։
Հանդիպմանը գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության շուրջ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02