«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախատոնական օրերին խանութներում եւ շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել:
Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետեւանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում:
«Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,- ասաց մենեջերը եւ հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ:
Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից:
«01 համարի ձուն բաց ենք թողնում 57 դրամով՝ դա միջին չափի ձուն է, որը մենք ամեն օր օգտագործում ենք: Այն խանութներում, որտեղ մենք ազդեցություն ունենք, կարողանում ենք գնաճին միջամտել, մնացած դեպքերում՝ ոչ: Կարող եմ ասել, որ ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում»,- հայտնեց վաճառքի բաժնի պետը:
Նա վստահեցրեց, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի կարող լինել, քանի որ արտադրողներն անհրաժեշտ քանակությամբ ապրանք են մատակարարում, մյուս կողմից էլ եղած բացը ներկրումների հաշվին է լրացվում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01