Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաք այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը և Արա Սադոյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներ Վլադիսլավ Բազանչուկի և Վլադիմիր Գովերդովսկիի հետ:
Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մոսկվայի վարչական շրջանների միջև համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ երկու քաղաքների վարչական միավորները մեծ ներուժ ունեն երկուստեք հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:
Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործընկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցի շրջանակում ստորագրվելիք համագործակցության հուշագրերը առավել առարկայական կդարձնեն փոխգործակցության շրջանակը:
Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Մոսկվայի Հյուսիսային, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ երկուստեք համագործակցության ծրագրեր կիրականացվեն տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47