ԱՄՆ-ի ՊՆ պաշտոնյաները պաշտոնապես խոստովանել են ընթացիկ ամսվա սկզբին Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինծառայողների վիրավորվելու իրողությունը:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հունիսի 9-ին «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային արկեր են արձակել Սիրիայի հյուսիսում տեղակայված հրամանատարական կետի ուղղությամբ, որտեղ գտնվել են նաև ամերիկացի զինծառայողներ. նրանցից 4-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հայտնի է, որ Պենտագոնը դեռևս ընթացիկ տարվա ապրիլին Սիրիայի հյուսիսում՝ սիրիական ընդդիմադիր որոշ կառույցների և քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից վերահսկվող մի շարք բնակավարերում, անտեսելով ՍԱՀ իշխանությունների դժգոհությունը, տեղակայել էր 150 զինծառայողների, որտեղից նրանք պետք է համակարգեին ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմագործողությունները: Եվ թեպետ նշված գործողություններն արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվում են, սակայն որևէ լուրջ առաջընթաց կոալիցիոն ուժերին արձանագրել այդպես էլ չի հաջողվել:
Մինչդեռ, ի տարբերություն Սիրիայի, որտեղ ԻՊ-ի դեմ վճռորոշ ռազմագործողությունների իրականացման հարցում, բացի ցամաքային ռազմական ներուժի անբավարարությունից, առկա են նաև որոշ քաղաքական պատճառներ՝ պայմանավորված սիրիական վարչակարգի և նրա արտաքին հովանավորների՝ Իրանի, բայց հատկապես Ռուսաստանի հետ շահերի բախման հանգամանքով, Իրաքում ահաբեկչական կառույցի դեմ ձեռքբերված հաջողություններն առավել շոշափելի են: Օրերս իրաքյան բանակային ստորաբաժանումներին, նրանց հարող շիայական զինված խմբավորումներին, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժի աջակցությամբ, հաջողվեց ազատագրել ԻՊ-ի կողմից շուրջ 2 տարի վերահսկվող, երկրի կենտրոնում գտնվող ալ-Ֆալուջա քաղաքը, որը չափազանց կարևոր ռազմավարական, կրոնական և պատմական նշանակություն ունի իրաքյան իսլամական ծայրահեղ արմատական կառույցների համար:
Ալ-Ֆալուջայի ազատագրումից հետո Իրաքում ԻՊ-ի վերահսկողության տակ մնաց երկրի հյուսիսում իր նշանակությամբ և մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը, որի դեմ ռազմագործողությունը ևս արդեն մեկնարկել է, բայց բավական դանդաղ է ընթանում:
Իրաքում ԻՊ-ի դեմ արձանագրվող հաջողությունների հիմնական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այս երկրում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և ցամաքում նրա դաշնակից ուժերի՝ իրաքյան բանակի, քրդական փեշմարգայի ու այլ տարաբնույթ խմբավորումների միջև առկա է սերտ համագործակցություն, իսկ քաղաքական հակասություններն էլ հասցվել են նվազագույնի: Ի դեպ, Իրաքում տեղակայված ամերիկացի զինծառայողների և ռազմական ոլորտի մասնագետների թիվը անցնում է 2 հազարն, ինչը ևս որոշակի ցուցիչ է ԻՊ-ի դեմ պայքարում արձանագրված համեմատական հաջողությունների:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55