Վենեսուելական նավթավերամշակման գործարանների ճնշող մեծամասնությունը դադարեցրել է աշխատանքները: Այս մասին հայտարարել է երկրի նավթի արդյունաբերության ոլորտի աշխատակիցների միության ղեկավար Վան Ֆրեյտեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Գործում են միայն «Ամուայ» եւ «Կարդոն» գործարանները: Երկրի նավթավերամշակման գործարանների 80%-ը փակ է», - նշել է Ֆրեյտեսը, ում խոսքերը մեջբերում է «Դեմոկրատական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիայի կայքը:
Արհմիության ղեկավարի խոսքերով՝ դեռեւս գործող ձեռնարկությունները «արտադրում են նավթային թափոններ, որոնք ցածր գներով վաճառվում են ԱՄՆ-ում, քանի որ հումքը ինքնուրույն մշակել չեն կարող»:
Ֆրեյտեսը նշել է, որ երկրում դադարել է նաեւ բենզինի արտադրությունը: Տեղի ունեցողի պատասխանատուները, ըստ Ֆրեյտեսի, կառավարությունը եւ Նիկոլաս Մադուրոն են:
«Եթե PDVSA- ում (Petroleos de Venezuela պետական նավթագազային ընկերություն) ճգնաժամ է, ապա մեղավոր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Բարաք Օբամայի պատժամիջոցները: Պատասխանատվությունը միայն Նիկոլաս Մադուրոյի, Ուգո Չավեսի եւ այն կոռումպացված պաշտոնյաների վրա է, ովքեր կառավարում էին PDVSA-ը ինչպես ցանկանային», - հայտարարել է Ֆրեյտեսը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44