Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում երեկ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Paorama.am-ը նախագծից տեղեկացավ, որ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ նախագահի՝ 2012 թ. հունիսի 30-ի կարգադրության պահանջից: Դրա համաձայն անհրաժեշտ է սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ:
Լրացումներով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:
Նախագիծը սահմանում է փակ կամ կիասափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր, կարգավորում է փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման մեջ հրապարակվող տեղեկությունների ցանկը՝ հասարակության իրազեկվածության խնդրի լուծման նկատառումով:
Արդարադատության նախարարության կողմից մշակված օրինագծի հիմնավորման մեջ ասված է, որ գործող օրենսգրքով նախատեսված չեն առանձնահատուկ կարգավորումներ փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի անցկացման վերաբերյալ: Մասնավորապես կարգավորված չեն արտագնա դատական նիստերի անցկացման հստակ դեպքերը, առկա չեն այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են երաշխիք ծառայել փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի միայն սահմանափակ և բացառիկ դեպքերում անցկացման համար:
«Արտագնա դատական նիստերի անցկացման խնդիրը սերտորեն փոխկապված է դատական քննության հրապարակայնության հետ, որն արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Ինչպես արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) դատական նիստերի հրապարակային անցկացումը պաշտպանում է անձին առանց հասարակական հսկողության արդարադատության գաղտնի իրականացումից. այն նաև դատարանների հանդեպ հասարակության վստահության ամրապնդման միջոցներից մեկն է: Իրականացնելով թափանցիկ դատական քննություն՝ հրապարակայնության սկզբունքը նպաստում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների իրագործմանը, այն է` արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը»,-ասված է հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ՄԻԵԴ-ը առանձնահատուկ կարևորություն է տվել դատապարտյալի մասնակցության արտագնա դատական նիստ անցկացնելու հրապարակայնության հարցին՝ շեշտադրելով պետական իշխանության պարտականությունը դատական նիստերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և դատապարտյալի իրավունքների իրացումը երաշխավորող կառուցակարգերի ապահովման տեսանկյունից:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03