ՄԱԿ-ում ամերիկյան դիրքորոշումը չպաշտպանելու և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող բանաձին կողմ քվեարկելով՝ Հայաստանը, շատ հավանական է, զրկվի ամերիկյան ֆինանսական աջակցությունից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը։
«Թրամփն, իհարկե, հայտարարել էր, որ բանաձևին կողմ քվեարկած և ամերիկյան դիրքորոշում չպաշտպանած բոլոր 128 երկրները կզրկվեն Միացյալ նահանգների տրամադրած ֆինանսական աջակցությունից։ Հաջորդ բյուջետային տարվա համար նախատեսված է Հայաստանին 6 միլիոն 800 հազար դոլարի աջակցություն ցուցաբերել։ Սա իրականում շատ քիչ է՝ համամետած նախորդ տարիներին տրամադրված գումարների հետ։ Հաջորդ տարիների ընթացքում, չեմ բացառում, որ Թրամփը փորձի ընդհանրապես կտրել Հայաստանի և ՄԱԿ-ում իր դիրքորոշումը չկիսած մյուս երկրների ֆինանսավորման աջակցության աղբյուրը»,- նշեց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, սակայն, այդ գործընթացն այնքան էլ հստակ չէ, քանի որ վերջին հաշվով Կոնգրեսն է որոշում՝ ֆինանսական ինչ միջոցներ պետք է տրամադրվի այս կամ այն երկրին՝ որպես արտաքին օգնություն։
«Եթե անգամ ամերիկյան վարչակազմը Հայաստանին քիչ գումար տրամադրի, չի բացառվում, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների աջակցությամբ ֆինանսական միջոցներն ավելանան։ Այլ պատժամիջոցների մասին խոսք չի գնացել, դրա համար չեմ կարծում, որ ՄԱԿ-ում մեր քվեարկությունը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար անդրադառնա»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանից բացի՝ բանաձևին կողմ են քվեարկել նաև ԱՄՆ դաշնակից մի շարք երկրներ, ինչպես օրինակ Միացյալ թագավորությունը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում քվեարկությունից հետո հայ-իսրայելական հարաբերություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ երկկողմ հարաբերություններն առանց այդ էլ բարձր մակարդակով աչքի չեն ընկնում։
«Հայ-իսրայելական հարաբերություններում մի շարք խնդիրներ կան՝ պայմանավորված նախ դիվանագիտական կապերի բացակայությամբ, այնուհետ այն հանգամանքով, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին և երրորդ՝ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Այս առումով հարաբերությունների սառեցում չի լինի, մանավանդ, որ Հայաստանի դիրքորոշումը առաջին անգամ չի հնչում։ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, այն է՝ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի իսրայելցիների և պաղեստինցիների բանակցությունների արդյունքում։ Մենք Իսրայելին նոր ոչինչ չենք ասել, որը կկարողանա բարդ հարաբերություններ ստեղծել»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02