Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակելու է ազնիվ եւ կոմպետենտ աշխատանք տանել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ:
Եվրասիական փորձագիտական ակումբի` «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով ամենամյա ժողովին այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Մենք հավատում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը մեծ ապագա ունի, հավատում ենք, որ եվրասիական ինտեգրացիան ունակ է բարելավելու մեր երկրների տնտեսական վիճակը, ավելի բարվոք վիճակ ստեղծել մեր ժողովուրդների համար, ինչպես նաեւ նպաստել մեր հանրությունների միջեւ ավելի սերտ կապերի ձեւավորմանը համընդհանուր կարեւորություն ներկայացնող խնդիրների լուծման համար»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով արդեն իսկ փորձագիտական ակումբի անդամ է, նշեց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվել է տնտեսական աճ ունենալու հնարավորություն:
«Մի շարք ճյուղերում այդ աճն ընդհանրապես բեկումնային էր: Չեմ խորանա թվերի մեջ, պարզապես կարող եմ ասել` թվերը, որոնք հնչում եմ, բավականին համոզիչ են` հասկանալու համար, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. այնուամենայնիվ, մեր եւ մեր դաշնակիցների դեմ պատերազմ է տարվում տարբեր ճակատներում, մասնավորապես` տեղեկատվական պատերազմ. խոսքս հստակ լրատվամիջոցների մասին է, որոնք ֆինանսավորվում են արեւմտյան կառույցներից, մեր դեպքում` նաեւ թուրքական»,- հավելեց նա:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44