2017թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 486,387, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,532-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, նոյեմբեր ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 268 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակն էլ կազմել է 5,632՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 682-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափն էլ 2017թ. նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195,531 դրամ:
Տեղեկանում ենք նաև, որ 2017 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 63%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 10 տոկոսային կետով:
Ըստ բյուրոյի հրապարակած թվերի` ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 126 հազար 596 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 4 մլրդ 975 մլն 401 հազար դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 104 հազար 323 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 3 մլրդ 639 մլն 860 հազար դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը՝ 97 հազար 603 պայմանագրերով ու 3 մլրդ 448 մլն 287 հազար դրամով:
Չորրորդը «Ռեսո» ընկերությունն է՝ 64 հազար 205 պայմանագրերով և 2 մլրդ 154,9 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանսն է»` 57,1 հազար ԱՊՊԱ պայմանագրերով ու 2,1 մլրդ դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` շուրջ 34 հազար 480 պայմանագրերով ու 1,1 մլրդ դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01